Սոֆիայի կենտրոնում զանգվածային հակակառավարական ցույցեր են

Սոֆիայի կենտրոնում զանգվածային հակակառավարական ցույցեր են

Սոֆիայում՝ նախկին խորհրդարանի շենքի դիմաց, տեղի է ունենում համաժողովրդական բողոքի ցույց՝ «Մենք միասին կհաղթենք» կարգախոսով: Ըստ ՏԱՍՍ-ի թղթակցի՝ չնայած ցուրտ եղանակին՝ մի քանի հարյուր մարդ հավաքվել է բողոքի ցույցի, որը սկսվել է ժամը 17:00-ին: Նրանք պահանջում են կառավարության հրաժարականը՝ վարչապետ Բոյկո Բորիսովի և գլխավոր դատախազ Իվան Գեշևի գլխավորությամբ: Նախկին խորհրդարանի շենքի դիմաց ցուցարարները ծաղկեպսակ են դրել՝ բացատրելով, որ «երկրի կառավարությունը մահացել է» և ի վիճակի չէ կառավարելու պետությունը: Այս պահին ցույցն ընթանում է առանց միջադեպերի: Տասնյակ ոստիկաններ շրջափակել են խորհրդարանի շենքը: Քաղաքի կենտրոնական մասում տրանսպորտային երթևեկությունն արգելափակված է: