Ճապոնիայում հայտնաբերվել է թռչնագրիպի վարակի ևս մեկ օջախ

Ճապոնիայում հայտնաբերվել է թռչնագրիպի վարակի ևս մեկ օջախ

Շիկոկու կղզու Կագավա ճապոնական պրեֆեկտուրայում գրանցվել է թռչնագրիպի վարակի մեկ այլ օջախ` բարձր պաթոգենիզմով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ճապոնական լրատվամիջոցներին: Նշվում է, որ սա նոյեմբեր ամսվա ընթացքում պրեֆեկտուրայում վարակի ութերորդ դեպքն է, իսկ Միտոյո քաղաքում՝ յոթերորդը: Հիվանդության տարածման հետ կապված` ոչնչացվելու է 77 հազար հավ: Նոյեմբերի 20-ին հայտնի դարձավ այս քաղաքում երկու բռնկումների մասին, ինչի պատճառով 845 հազար հավ պետք է ոչնչացվեր: Այս տարվա նոյեմբերի սկզբին այս պրեֆեկտուրայի Միտոյո քաղաքի թռչնաբուծական ֆաբրիկայում գրանցվել էր առաջին դեպքը: Այդ -աման բանակ ուղարկվեց՝ ոչնչացնելու համար 330 հազար հավ: