Պատերազմական իրավիճակներում դիվանագիտական ճակատում պետությունները քաղում են այն, ինչ ցանել են խաղաղ պայմաններում

Պատերազմական իրավիճակներում դիվանագիտական ճակատում պետությունները քաղում են այն, ինչ ցանել են խաղաղ պայմաններում

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Պատերազմական իրավիճակներում դիվանագիտական ճակատում պետությունները քաղում են այն, ինչ ցանել են խաղաղ պայմաններում։ Հենց այդ իրողության տրամաբանության մեջ մեր անցյալի սխալները քննարկելու ու վերլուծելու դեպքում պարտավոր ենք խոստովանել, որ տարիներ, տասնամյակներ շարունակ չենք կարողացել աշխարհում կատարվող գործընթացներին վերաբերվել սեփական պետականության դիրքերից, քանի որ միշտ տուրք ենք տվել պատմականորեն ձևավորված բարդույթներին։ Այդպիսի դիվանագիտության տապալման պատճառով բախվեցինք պատերազմի արհավիրքին, որովհետև տարիներ, տասնամյակներ շարունակ աշխարհի ամենատարբեր երկրներում աշխատող մեր դիվանագետները չեն արել առավելագույնը՝ Հայաստանի համար հնարավորինս մեծ թվով դաշնակիցներ ու բարեկամներ ձեռք բերելու համար, չեն արել, քանի որ ապավինել են տասնամյակներով արմատացած, բայց փտած այն մտակաղապարներին, որ մենք ունենք մեկ հավերժական թշնամի ու մեկ հավբերժական բարեկամ կամ փրկիչ, որոնք սակայն, ինչպես ցույց է տալիս կյանքը, որոշակի հանգամանքների բերումով կարող են ոչ միայն չհակամարտել, այլ նաև գործակցել՝ ի վնաս մեզ ու մեր շահերի հաշվին։ Արցախյան II պատերազմի ամենամեծ դասերից մեկը մեզ համար պետք է լինի այն իրողության գիտակցումը, որ չկան հավերժական բարեկամներ ու հավերժական թշնամիներ և, որ պետք է աշխատել բոլոր ուղղություններով ու բոլորի հետ, աշխատել անդադար, աշատել առավելագույն մտքով, ջանքով ու էներգիայով։ Պետք է կառուցենք հենց այդպիսի աշխատանքի ունակ պետություն՝ իր համակարգերով ու ենթահամակրգերով, որպեսզի հաջորդ հնարավոր պատերազմի ժամանակ ստիպված չլինենք հերթական անգամ արձանագրել, որ կարող ենք պարտվել այդ պատերազմում պետության չգոյության պատճառով։