Այս պատերազմը տեղի ունեցավ ռուս-թուրքական համաձայնության արդյունքում

Շատ երկրներ այսօր սերտում են արցախյան պատերազմի դասերը՝ արդիական տեխնոլոգիաներ, օդային գերակայություն, կառավարման նոր մոդելներ, նոր մարտավարություն, նոր զինատեսակներ։ Իսկ ի՞նչ է անում Հայաստանը՝ անգո՞րծ է, թե՞ դեռ բավարարվում է նախարարներ փոխելով․ «Առաջին լրատվական»-ի հարցին Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը պատասխանեց․ «Նախ՝ համաձայն եմ, որ բավականաչափ վերլուծական նյութ կա։ Թե՛ ռուսական, թե՛ արևմտյան վերլուծական կենտրոններում նշում են, որ արցախյան պատերազմը 21-րդ դարի, թերևս, առաջին պատերազմն էր, որը հիմնված էր ԱԹՍ-ների լայն կիրառմամբ։ Տարբեր տեսակետներ կան։ Օրինակ՝ նշվում է, թե արդյոք զրահատեխնիկան անիմաստ չի դառնում՝ շատ հաճախ վերածվելով թիրախների, թե խնդիրն այն է, որ պետք է ավելի ամրացնել հակաօդային պաշտպանությունն ու փորձել ինչ-որ կերպ ելք գտնել ընդդեմ ԱԹՍ-ների զանգվածային օգտագործման։ Սա ավելի շատ ռազմագիտական քննարկում է, բայց՝ հետաքրքիր։ Իսկ ի՞նչ ենք անում մենք։ Մենք առայժմ գտնվում ենք կառավարության մասնակի փոփոխության փուլում։ Արդեն այսօր մի շարք հրամանագրեր են եղել, որոնցով մի շարք նախարարներ են ազատվել աշխատանքից, և ես ենթադրում եմ, որ այն դեռ կշարունակվի։ Եթե վերցնենք պետական համակարգը, ապա ցանկացած նախարարի փոփոխություն առնվազն մեկ-երկու ամիս կպահանջի, որպեսզի նոր նախարարը հասկանա, թե ինչ խնդիրներ կան ու ինչ պետք է անել։ Հետևաբար պետք է ֆիքսենք, որ ցանկացած նախարարությունում, որտեղ նշանակված է նոր մարդ, մինչև հունվարի կեսերը ակնկալել ինչ-որ էական քայլեր, ես կհամարեի գրեթե հրաշք»։     Մանրամասները՝ տեսանյութում։