Մովսես Հակոբյանը պատվեր է կատարում. գուցե 16 կուսակցություններից որևէ մեկի ղեկավարի հետ եղել է համաձայնություն

«Ես չեմ կարծում, որ փողոցային «պայքարը» որևէ արդյունք է տալու, որովհետև դրա հետևում ժողովուրդ չկա։ Դրանք կոնկրետ խմբերի հետևում կանգնած «թիմակիցներ են», որոնք կրկնօրինակում եմ հեղափոխության մեթոդները, ճանապարհ են փակում, բայց դա էլ արդյունք չի տա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար մարմնի անդամ Վահագն Մարտիրոսյանը։ Նրա խոսքով բնական էր, որ պատերազմից հետ, հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո ներքաղաքական իրավիճակը սրվելու էր, բայց այն, ինչ անում են 16-17 կուսակցությունները՝ բնական չէ։ «Նրանք կոնկրետ նպատակ էին դրել հասնելու երկրում անկայունության և իշխանության գրավման, որը նրանց չի հաջողվել»,-ասաց մեր զրուցակիցը։ Անդրադառնալով կառավարության կազմի փոփոխմանը, Մարտիրոսյանը դա բնական համարեց։ Նրա խոսքով փոփոխությունները ոչ միայն իրավիճակ լիցքաթափելու փորձ է, այլև 2.5 տարվա նրանց աշխատանքին ժողովրդի արձագանքը։ «բայց ես կարծում եմ, որ պետք է սահմանափակվենք կառավարության անդամների փոփոխությամբ և ոչ կառավարության ամբողջական հրաժարականով, քանի որ դա հանգեցնելու է երկրի քաոսի, որը ներկա իրավիճակում կարող է բերել անկանխատեսելի հետևանքների, ընդհուպ՝ ինքնիշխանության ամբողջական կորստի»,-ասաց Մարտիրոսյանը։ Անդրադառնալով գեներալ Մովսես Հակոբյանի նախօրեին կատարած բացահայտումներին, նկատեց, որ դա խիստ բացասական էր այն առումով, որ հրապարակվել են պետական գաղտնիքներ. «Սա պատվեր է։ Սրանով մեծ կուժով ջուր է լցվում 16 կուսակցությունների ջրաղացին։ Չեմ զարմանա, որ Մովսես Հակոբյանի և 16 կուսակցություններից որևէ մեկի ղեկավարի միջև եղել է համաձայնություն։ Ո՞ւմ ջրաղացին է նա ջուր լցնում , ո՞ւմ է ծառայում նա ընդհանրապես։ ՀՀ-ի՞ն, այլ պետության, թե՞ կոնկրետ խմբի։ Ես չեմ պատկերացնում հայկական բանակի գեներալի, որը կարող էր իրեն թույլ տալ նման բան»,-ասաց Մարտիրոսյանը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում