Այս ամենի պատճառը կիսատ հեղափոխությունն էր, կիսատ բանակը․ ամեն ինչ կիսատ էր

Տեղի ունեցածը աղետ էր մեր ժողովրդի համար: Եվ դավաճանություն է եղել, և ոչ պատրաստ լինելն է նպաստել, և ոչ կոմպետենտությունը... Ինչքան պրոբլեմ կարող է ունենալ փնթի և գերլարված ու փոխատյաց միջավայրով պետությունը, այդ ամեն ինչը տեսնում ենք: Եվ ամենավատն այն է, որ այս պահին էլ դա շարունակվում է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովրդավարական բևեռի անդամ, երգահան Եղիշե Պետրոսյանը: «Հասարակությունը բզկտված է, և ակտիվացած է հասարակության այն զանգվածը, որը պետք չէ, որ ակտիվ լիներ: Իրենց պատասխանատվության բացակայության, իրավիճակը առողջ չգնահատելու պատճառով եմ ասում: Այս ամեն ինչը անընդհատ գեներացվում է և մեզ անընդհատ խորտակում է»,- նշեց Պետրոսյանը: «Ցանկացած տուրնիրում տանուլ տվողը հեռանում է. սա աքսիոմա է: Տանուլ տված իշխանությունը, անկախ նրանից, թե ինչ դոզայով է իր մեղքը, իսկ իր մեղքը, անշուշտ, կա, առաջին բանը, որ պետք է անի, հրաժարական տալն է, ոչ թե ամբարտավան ձևով դեռ ճանապարհային քարտեզ ներկայացնելը»,- նշեց երգահանը: «Վարչապետն անընդհատ առաջ էր քաշում այն թեզը, որ լուծումը պետք է ընդունելի լիներ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդի համար: Այս լուծումը համայն հայության համար ընդունելի չէ, այն ընդունլի է Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի համար,- նշեց Պետրոսյանը:- Պատերազմում մենք կարող էինք չպարտվել: Այս ամենի պատճառը կիաստությունն էր, կիսատ հեղափոխությունն էր, կիսատ բարեփոխումները, կիսատ արդարադատությունը, կիսատ բանակը, կիստա պատերազմը... ամեն ինչը կիսատ էր: Եթե սա հարենական պատերազմ էր, ինչո՞ւ մինչև մեր վերջին ռեսուրսը չպայքարեցինք: Ինչո՞ւ չեն լսել խորհուրդ տվողների աղաղակը... Մեր պետությունը դարձել է ֆեյսբուքյան պետություն»: Մանրամասն՝ տեսանյութում: