Արցախի վրա հարձակումները պայմանավորված են հայատյացության գաղափարախոսությամբ. Սիմոնյան

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին հարցը: «Սա այն կարևոր կոնվենցիաներից է, որը մեզ իրավական լծակ է տալիս միջազգային ատյաններում մեր հակառակորդների դեմ իրավական գործընթացներ սկսելու: Ուստի մենք չպետք է բաց թողնենք այս առիթը»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Նա հավելեց, որ կա ևս մեկ կոնվենցիա, որի շրջանակներում պետք է իրավական գործընթացներ սկսել. «Դա խտրականության բոլոր ձևերի արգելքի վերաբերյալ կոնվենցիան է: Այդ կոնվենցիան ևս բազմիցս խախտվել և խախտվում է Ադրբեջանի կողմից, և դրա ապացույցն այն է, որ Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ հարձակումները պայմանավորված են հայատյացության գաղափարախոսությամբ»:   անրամասն՝ տեսանյութում: