Թուրքիան ծրագրում է զորավարժություններ անցկացնել՝ չնայած Հունաստանի հետ նախնական համաձայնությանը

Թուրքիան ծրագրում է զորավարժություններ անցկացնել՝ չնայած Հունաստանի հետ նախնական համաձայնությանը

Թուրքիան նավիգացիոն նախազգուշացում է արձակել՝ հայտարարելով հոկտեմբերի 27-28-ին Արևելյան Միջերկրածովում ռազմածովային վարժանքների մասին: Այս մասին հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն՝ հղում անելով Kathimerini-ին: Նախազգուշացումն արձակվել է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հունաստանը և Թուրքիան ուրբաթ օրը պայմանավորվել են չեղարկել զորավարժությունները, որոնք նախատեսված էին միմյանց ազգային տոներին՝ հոկտեմբերի 28-ին և 29-ին համապատասխանաբար: «Եվ Հունաստանը, և Թուրքիան որոշել են չեղարկել զորավարժությունները, որոնք նախատեսված էին հաջորդ շաբաթ»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հետ վիրտուալ հանդիպումից հետո: «Այդ քայլերը ճիշտ ուղղությամբ են, դրանք կօգնեն նվազեցնել միջադեպերի և վթարների ռիսկը»,- հավելել է նա՝ հույս հայտնելով, որ այդ քայլը դրական ազդեցություն կունենա Գերմանիայի միջնորդական ջանքերի վրա՝ ուղղված երկու դաշնակիցների միջև լարվածության թուլացմանը: Թուրքիայի ագրեսիվ դիրքորոշումը Արևելյան Միջերկրածովում խստորեն դատապարտել է Իսրայելի արտգործնախարարը: Իսրայելը, Լիոր Խայաթի խոսքով, անհանգստությամբ հետևում է վերջին իրադարձություններին՝ նշելով, որ Թուրքիայի որոշ միակողմանի գործողություններ կհանգեցնեն էսկալացիայի և սպառնալիքի տակ կդնեն տարածաշրջանի փխրուն կայունությունը: