«Արցախը շատ ամերիկյան պատմություն է». ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Արցախի անկախությունը ճանաչելու վերաբերյալ բանաձևը

«Արցախը շատ ամերիկյան պատմություն է». ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Արցախի անկախությունը ճանաչելու վերաբերյալ բանաձևը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Գրեյս Նապոլիտանոն այս մարմնին բանաձև է ներկայացրել Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ: Տիկին Նապոլետանոյի պատրաստած փաստաթղթում ասվում է. «Տիկին խոսնակ, այսօր իմ ելույթը կապված է Արցախում շարունակվող հակամարտության հետ: Արցախը շատ ամերիկյան պատմություն է՝ ազատ մարդկանց հաղթանակը օտարերկրյա տիրապետության նկատմամբ: Այս հպարտ հանրապետության քաղաքացիները մարմնավորում են մեր Անկախության հռչակագրի խոսքերը, որը ամերիկացիների և ամբողջ աշխարհի համար հաստատել է, որ իշխանության արդար լիազորությունները բխում են կառավարվողների համաձայնությունից: Հազարամյակների պատմություն ունեցող Արցախի՝ որպես Հայաստանի անբաժանելի մասի, հայտնի և հիմնովին փաստագրված պատմական դերին կարող ենք ավելացնել Արցախի ուժեղ իրավական կարգավիճակը՝ որպես անկախ հանրապետություն: Դեպի առաջ ճանապարհը՝ ազատության ճանապարհն է, ուստի այսօր ես կոչ եմ անում ԱՄՆ-ին պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»: Այժմ բանաձևը պետք է քննարկվի Ներկայացուցիչների պալատում, որից հետո դրվի քվեարկության: