Իսրայելն ու Բահրեյնը պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններ են հաստատել

Իսրայելն ու Բահրեյնը պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններ են հաստատել

Բահրեյնի ԱԳՆ ղեկավար Աբդել Լաթիֆ բին Ռաշեդ ալ-Զայանին հայտարարել է, որ իսրայելական պատվիրակության Մանամա այցի ընթացքում կողմերը յոթ հուշագիր են ստորագրել տարբեր ոլորտներում փոխըմբռնման և համագործակցության վերաբերյալ՝ դրանով իսկ պաշտոնապես հաստատելով դիվանագիտական ​​հարաբերություններ: Սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Բահրեյնը և Իսրայելը, ԱՄՆ միջնորդությամբ, պայմանավորվել են դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել: Դրանից հետո երկրներն արդեն կնքել են մի շարք համաձայնագրեր. մասնավորապես, նրանք պայմանավորվել են ուղիղ ավիահաղորդակցության մասին: