Էրդողանի հովանավորյալը հաղթել է Հյուսիսային Կիպրոսի նախագահական ընտրություններում

Էրդողանի հովանավորյալը հաղթել է Հյուսիսային Կիպրոսի նախագահական ընտրություններում

Վարչապետ Էրսին Թաթարը ընտրվել է միջազգային հանրության կողմից չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ, հայտնում է Հյուսիսային Կիպրոսի TAK  լրատվական գործակալությունը: Էրսինը, որի թեկնածությունն ակտիվորեն աջակցում էին Թուրքիան և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, ընտրությունների երկրորդ փուլի քվեաթերթիկների 100%-ի հաշվարկից հետո հավաքել է ձայների 51.74%-ը, իսկ Կիպրոսի ներկայիս ղեկավար Մուստաֆա Աքինջին՝ 48.26%-ը, հայտնում է TAK-ը: Կիպրոսի մամուլը Էրսինին անվանում է «Էրդողանի հովանավորյալ», Թուրքիայի նախագահն ընտրություններից առաջ բացահայտ աջակցում էր Էրսինին: Էրսինը կողմ է Կիպրոսում երկու պետությունների գոյությանը և դեմ է կղզում երկհամայնքային և երկգոտի դաշնության ստեղծմանը: Կիպրոսի Հանրապետությունը չի ճանաչում ընտրությունների օրինականությունը, սակայն Կիպրոսի կարգավորման շուրջ բանակցություններում, որպես համայնքի ներկայացուցիչ, բանակցում է կիպրոսցի թուրքերի առաջնորդի հետ: Կիպրոսը բաժանվել է 1974թ.-ին՝ Թուրքիայի կողմից զինված ներխուժումից հետո, որը հրահրվել էր կղզին Հունաստանին միացնելու փորձից հետո: Բռնազավթվել է կղզու տարածքի 37%-ը, որի վրա 1983թ.-ին հռչակվել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ): Այն ճանաչել է միայն Թուրքիան: