Իրանում ՀՀ դեսպանը մեջլիսի պատգամավորին տեղեկություններ է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վերաբերյալ

Իրանում ՀՀ դեսպանը մեջլիսի պատգամավորին տեղեկություններ է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վերաբերյալ

Հոկտեմբերի 18-ին ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիսում տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր, Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Սեյեդ Մահդի Ֆարշադանի հետ։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում: Զրուցակիցները քննարկեցին հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Արտաշես Թումանյանը Սեյեդ Մահդի Ֆարշադանին տեղեկություններ ներկայացրեց Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական լայնածավալ գործընթացների, դրանցում Թուրքիայի և վերջինիս կողմից ներգրավված ահաբեկչական խմբավորումների մասնակցության մասին՝ ընդգծելով միջազգային հանրության անհապաղ միջամտության անհրաժեշտությունը։ https://www.facebook.com/armembiran/posts/4896079253750498?__xts__[0]=68.ARDBsySyfgeOYky-Ds0vEo5eOkDU8cxe6MV0uJKuaBhJ-He4rhGr_3vR7jrQ1G92wa-hm1WKIuAhuFviRTz5TuyM6RnSeXXS4vj1OQGjc0XbC9L8IW3waf6eif9yoXloPhU2ScwYh2JCxoRFcVfCbMF0jFCMsUvFnW8XUbJ74Udg69zIVhgzJag0ld1iUjnX2FiswAqzGoTLEJhkShlCg1WoOEqW8J0LVW3v3WaAimCFmsL_BOaIvPrxH5Tv484iMDHJbhb8AEM5ztJhuyUcwUyWdiggc96-8Q5mxxCMFiNYYSPfZbrrF0LCfxTbypeUJjEUhWFf9HXWojtKKPotlrDEJw&__tn__=-R