Պոմպեոն պատժամիջոցներով է սպառնացել յուրաքանչյուրին, ով զենք կմատակարարի Իրանին

Պոմպեոն պատժամիջոցներով է սպառնացել յուրաքանչյուրին, ով զենք կմատակարարի Իրանին

ԱՄՆ-ը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել ցանկացած անձի կամ կազմակերպության դեմ, որոնք կնպաստեն զենքի մատակարարմանը, վաճառքին կամ փոխանցմանը Իրան կամ այնտեղից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Թեհրանի դեմ զենքի էմբարգոն այլևս ուժի մեջ չէ, Իրանը կարող է զենք վաճառել և գնել: «Դեպի Իրան սովորական զենքի որոշակի տեսակի արտահանումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1929 բանաձևի խախտում է, ցանկացած զենք կամ հարակից նյութ գնելը Իրանից 1747 բանաձևի խախտում է: Միացյալ Նահանգները պատրաստ է օգտագործել իր լիազորությունները պատժամիջոցներ կիրառելու ցանկացած անձի կամ կազմակերպության նկատմամբ, որը կնպաստի Իրանից և Իրան սովորական զենքի մատակարարմանը, վաճառքին կամ փոխանցմանը, ինչպես նաև նրանց դեմ, ովքեր կապահովեն տեխնիկական ուսուցում, ֆինանսական աջակցություն, ծառայություններ և զենքի հետ կապված այլ օգնություն»,- ասվում է պետդեպի հայտարարության մեջ: