Աշխարհը պարտվում է կորոնավիրուսի համավարակին. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Աշխարհը պարտվում է կորոնավիրուսի համավարակին. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Աշխարհին չի հաջողվել բավականաչափ դիմակայել կորոնավիրուսային համավարակին՝ պառակտման պատճառով, Lusa գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, գրում է Daily Mail-ը: Եթե ​​գործողությունները չհամաձայնեցվեն, ապա միլիոնավոր մարդիկ կհայտնվեն աղքատության ու սովի մեջ, շեշտել է Գուտերեշը: «COVID-19 համավարակը լուրջ գլոբալ խնդիր է ամբողջ միջազգային հանրության, բազմակողմանիության և իմ՝ որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համար: Ցավոք, սա փորձություն է, որին միջազգային հանրությունը դեռ չի կարողանում դիմակայել»,- ասել է նա: