Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը տեսակցել է վիրավորում ստացած երեխաներին

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը տեսակցել է վիրավորում ստացած երեխաներին

Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Լուսինե Քոչարյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ մանկության զարգացման ծրագրերի համակարգող Մայա Սիմոնյանը, Առողջության և սնուցման ծրագրերի համակարգող Միհրան Հակոբյանը, առողջապահության նախարարության ներկայացուցիչներն այցելել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն` տեսակցելու Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում վիրավորում ստացած երեխաներին: Այդ մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից։
Այցի ընթացքում նրանք ծանոթացել և զրուցել են երեխաների հետ: Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը ներկայացրել է երեխաների առողջական վիճակը, բուժման ընթացքը: Նա նշել է, որ դրական շարժընթացն ակներև է, և երեխաները հաղթահարել են բավականին դժվարություններ:
«Ես և ՄԱԿ-ի ողջ անձնակազմը դատապարտում ենք քաղաքացիների թիրախավորումը և սատարում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ անհապաղ և տևական հրադադարի կոչին, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չունի», - նշել է Շոմբի Շարփը և հավելել. «Յուրաքանչյուր երեխա ունի խաղաղ մանկության հիմնարար իրավունք՝ անկախ իր բնակության վայրից»:
https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2778878689019909?__xts__[0]=68.ARB1d0DZcurBMX8NbkMcXFtLEtcBaCBVlFinqcBooJyA89fhV1PcIEgSZTUCX0YCSxkWWFueJ9W05YN5BakB2Ez2CmL1e-IQyOERmo8eHHEikhHEVGmPU4JYUhXwz7A86YAvADWOaYNJq5OgUv0XL_oMqE5O2LKpBffvm1uK9Ri-43Ekrsp6Tl9MeHgSgx1N6FJsfoyvEj4V7UXq4otSRDryPzl0L6oPy5uyPRRjfXv8jzyNMAVF25LnW59m0RD4lXjzzKr5CNn8FZvtolec8pwMADq_AA2wH0CpZZUgVvSPxH0kjSpgrdxTuTHOGHsmz1vVU0j5ZWTNoiRWUcbVNyV-NB0d&__tn__=-R