Ուսուցչին գլխատած մարդասպանը հաշվեհարդարի տեսանյութն ուղարկել է ԻՊ-ի կողմնակիցներին

Ուսուցչին գլխատած մարդասպանը հաշվեհարդարի տեսանյութն ուղարկել է ԻՊ-ի կողմնակիցներին

Չեչենը, որը Փարիզի մերձակայքում գլխատել է քոլեջի ուսուցչին, տեսանկարահանել է սպանությունը: Այս մասին գրում է Daily Mail-ը: Պարբերականի տվյալներով, հաշվեհարդարից հետո 18-ամյա Աբդուլահ Անզորովն ինքն է լուսանկարներ և տեսանյութեր տարածել սոցցանցերում և մեսենջերներում: Մասնավորապես, նա դրանք ուղարկել է Telegram-ի չեչենական որոշ ալիքների, որոնցում հավաքվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցները: Հաղորդվում է, որ ընտանիքը չգիտի երիտասարդի դրդապատճառները և կարծում է, որ ինչ-որ մեկն ազդել է նրա վրա: Daily Mail-ը նշում է, որ մարդասպանի խորթ քույրը 2014թ.-ին մեկնել է Սիրիա՝ միանալու ԻՊ-ին: Նրա դեմ հակաահաբեկչական հետաքննություն է իրականացվել: Ենթադրվում է, որ Անզորովը հարձակվել է ուսուցիչ Սեմուել Փեթիի վրա՝ համացանցում տեղադրված տեսանյութը դիտելուց հետո: Հոլովակում աշակերտուհիներից մեկի հայրը դատապարտում է ուսուցչին՝ երեխաներին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը ցույց տալու համար: Տեսանյութում նշվում է, թե կոնկրետ որ ուսումնական հաստատությունում է դա տեղի ունեցել: