Ռուսաստանում COVID-19-ի դեպքերի թիվը մեկ օրում կրկին գերազանցել է 15 հազարը

Ռուսաստանում COVID-19-ի դեպքերի թիվը մեկ օրում կրկին գերազանցել է 15 հազարը

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների օրական աճը 84 տարածաշրջաններում կազմել է 15 հազար 99: Այդ մասին վկայում են օպերատիվ շտաբի տվյալները, որոնք հրապարակվել են հոկտեմբերի 18-ին: Ամենաշատ հիվանդացածները Մոսկվայում են. մեկ օրում գրանցվել է 4 հազար 610 հիվանդ: Ապաքինվել է 1654 մարդ, 52 հիվանդ մահացել է: Ռուսաստանում COVID-19-ի դեպքերի աճն սկսվել է սեպտեմբերից, մեկ ամսվա ընթացքում աճը 5-ից ավելացել է մինչեւ 10 հազար՝ հոկտեմբերի սկզբի դրությամբ, եւ երկու շաբաթում հասել է 15 հազարի: Նախօրյակին հաղորդվել էր, որ վարակման նոր դեպքերի թիվը մեկ օրում նվազել է 15 հազարի նշագծից եւ կազմել 14 հազար 922: Մեկ օրում երկրում ապաքինվել է 5 հազար 377 հիվանդ, մահացել է 185 հազար մարդ: Ռուսաստանում աճող արդյունքով 85 տարածաշրջաններում գրանցվել է կորոնավիրուսային ինֆեկցիայի 1 մլն 399 հազար 334 դեպք (+1,1 տոկոս): Ռուսաստանում ողջ ժամանակաշրջանում մահացել է 24 հազար 187 մարդ, ապաքինվել է 1 մլն 70 հազար 576 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: