Ծովահենները Գվինեական ծոցում գրոհել են եւս մեկ լցանավի վրա. Dryad Global

Ծովահենները Գվինեական ծոցում գրոհել են եւս մեկ լցանավի վրա. Dryad Global

Ծովահենները Գվինեական ծոցում գրոհել են PTI Nile լցանավի վրա, որը գրանցված է Հոնկոնգում: Հոկտեմբերի 18-ին այդ մասին հայտնել է Dryad Global պորտալը, որը մասնագիտացած է ծովում անվտանգության հարցերի բնագավառում: Պորտալի տվյալներով՝ ծովահենները նավը զավթել են հոկտեմբերի 17-ի երեկոյան Տոգոյի մայրաքաղաք Լոմե նավահանգստից 115 ծովային մղոն դեպի հարավ: Ամենայն հավանականությամբ, նշում է պորտալը, նրանք բարձրացել են նավ: Այժմ լցանավն անշարժ գտնվում է միջադեպի շրջանում, այնտեղից ոչ մի կարգի ազդանշաններ չեն ստացվում: Առայժմ հայտնի չէ, թե ինչ է կատարվում նավում, եւ վերջինիս անձնակազմի վիճակը: Անձնակազմի անդամների քաղաքացիության մասին տվյալները չեն հայտնում: Գվինեական ծոցում PTI Nile-ի վրա հարձակումը հոկտեմբերի 17-ին դարձել է երկրորդը: Ավելի վաղ ծովահենները գրոհել Էին Methane Princess հեղուկացված գազ փոխադրող լցանավի վրա, որը խարսխակայանում կանգնած էր Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբո նավահանգստի մերձակայքում, եւ պատանդ են վերցրել Ֆիլիպինների քաղաքացու: Գվինեական ծոցն այսօրվա դրությամբ համաշխարհային օվկիանոսի ամենավտանգավոր գոտին է ծովահենների կողմից սպառնալիքի պատճառով: Միջազգային ծովային բյուրոյի տվյալներով՝ ընթացիկ տարվա առաջին ինն ամսում Գվինեական ծոցում ծովահենները նավերից պատանդ են առեւանգել 80 ծովայինների կամ աշխարհի ծովերում առեւանգվածների ընդհանուր թվի 95 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: