Ռուս-թուրքական բանակցությունները վտանգավոր են․ ՀՀ-ի համար մոտենում է ոչ ստանդարտ գործելու ժամանակը

Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է մարտերում զոհված ևս 40 զինծառայողի անուն։ Ընդհանուր՝ 673 զինծառայողի մահվան բոթ ունենք։ ՊՆ․ Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական հրադադարը: Ժամը 07: 20-ին հրետանային ակտիվ կրակից հետո, հակառակորդը բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար): Երկուստեք կան զոհեր և վիրավորներ: ԱԳՆ․ Ադրբեջանը արդեն երկրորդ անգամ է խախտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի անձնական միջամտությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը կրակի դադարեցման վերաբերյալ՝ այդպիսով միջազգային հանրությանը ի ցույց դնելով իր ուխտադրուժ էությունը, որի հետ մենք գործ ունենք արդեն տասնամյակներ: ՊՆ․ Արցախի պաշտպանության բանակի տեսադիտարկման սարքերը ճշգրիտ տեղանքով և ժամով արձանագրել են, թե ինչպես է հակառակորդը, հոկտեմբերի 18-ի վաղ առավոտյան, կոպտորեն խախտելով զինադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը, հարձակում նախաձեռնում հայկական դիրքերի ուղղությամբ։ Հարավային ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի գրոհող 4 տանկ։ Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային թևում հակառակորդը կիրառում է մեծ թվով ԱԹՍ-ներ և հրետանային միջոցներ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է վերլուծաբան Արեգ Քոչինյանի և փաստաբան Արտաշես Խալաթյանի հետ: