Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը կարող է օգնել հայկական շուկան ամբողջությամբ մաքրել թուրքական ապրանքներից

Շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» ՀՀ կառավարության որոշումը, որի ընդունմամբ առաջարկվում է ժամանակավորապես արգելել Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագման ապրանքների ներմուծումը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն Արուսյակ Հայրապետյանի հետ: