Սա «մուտիլովկա» է պետության դեմ․ ոտի տակ մի ընկեք, վատ կվերջանա

13 կուսակցություն արձանագրելով պատերազմի մարտահրավերներն ու համախմբման անհրաժեշտությունը, հոկտեմբերի 18-ին արել են կոչ, որով պահանջում են ստեղծել օպերատիվ շտաբ, դրանում ներառել բոլոր նախկին նախագահներին, վարչապետներին, պաշտպանության նախարարներին: Ըստ նրանց, շտաբը պետք է ունենա որոշումներ կայացնելու իրավասություն: Նրանք այդպես են տեսնում համազգային մոբիլիզացիայի, դեռեւս եղած ռեսուրսների համախմբման հնարավորությունը, ինչպես ասվում է հայտարարության մեջ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հետ: