Հակառակորդը հերթական անգամ խախտել է հումանիտար հրադադարը
03:52 | 2020-10-18
Հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, հակառակորդը հյուսիսային ուղղությամբ ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում վարել է հրետանային և հրաձգային կրակ, իսկ հարավային ուղղությամբ ժամը 02:20-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում հասցրել է հրթիռային հարվածներ։Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: