Սա ի՞նչ հակասահմանադրական առաջարկություն է. Նորիկյանը՝ 13 կուսակցությունների հայտարարության մասին

Սա ի՞նչ հակասահմանադրական առաջարկություն է. Նորիկյանը՝ 13 կուսակցությունների հայտարարության մասին

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ըստ էության ի՞նչ են առաջարկում 13 կուսակցությունները. Պետական ինստիտուտները շպրտել մի կողմ և ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով: Սա ի՞նչ հակասահմանադրական առաջարկություն է: Իսկ ո՞վ է խանգարել Հայաստանի և Արցախի պաշտոնաթող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց իրենց հնարավորությունների սահմաններում օգնել դուրս գալու ստեղծված իրավիճակից: Այդ ի՞նչ պետք է անեն այդ անձինք, որ հիմա չեն կարողանում անել: Իսկապե՞ս ցանկանում եք օգտակար լինել, ուրեմն բարի եղեք անել այն Ձեր իսկ ներկայիս կարգավիճակի պայմաններում: Այս իրավիճակում փորձ անել քաղաքական դիվիդենտ ձեռք բերել, համարում եմ անընդունելի: Պատերազմի ավարտից հետո դեռևս շատ հարցեր կան բարձրաձայնելու՝ այդ թվում նաև Ձեզանից շատերին: https://www.facebook.com/100005759414165/posts/1472259082976058/?extid=0&d=n