Երեք առևտրաարդյունաբերական պալատներ սատարում են ՀՀ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի առաջարկին

Երեք առևտրաարդյունաբերական պալատներ սատարում են ՀՀ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի առաջարկին

Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը (CCI France Arménie), Հայ-բելգիական առևտրաարդյունաբերական պալատը (BCC) և Եվրոպական Առևտրաարդյունաբերական պալատը (EBA), սատարում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկին` ժամանակավորապես արգելել թուրքական ծագման ապրանքների ներկրումը Հայաստան: Երեք պալատներն այս մասին հայտնել են համատեղ հայտարարությամբ, որի մեջ նշված է. «Տարեկան շուրջ 300 միլիոն դոլար արժողությամբ թուրքական արտադրանք է ներմուծվում Հայաստան: Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը (CCI France Arménie), Հայ-բելգիական առևտրաարդյունաբերական պալատը (BCC) և Եվրոպական Առևտրաարդյունաբերական պալատը (EBA), սատարում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկին` ժամանակավորապես արգելել թուրքական ծագման ապրանքների ներկրումը Հայաստան: Այսօր այլևս անընդունելի է հաշտեցնել տնտեսական շահը ռազմաքաղաքական միջամտության հետ: Մեր կառույցները ՀՀ Կառավարության ամբողջական տրամադրության տակ են ցանկացած աջակցության համար, որը կօգնի այս իրավիճակում և երկարատև հեռանկարում ամբողջովին ձերբազատվել թուրքական ապրանքի ներկրելու անհրաժեշտությունից և դրանք փոխարինել Ֆրանսիայից և Եվրոպական այլ երկրներից ներկրված ապրանքներով: Հայկական շուկայում եղած թուրքական արտադրանքի մեծ մասը ֆրանսիական և եվրոպական հանրահայտ ապրանքանիշերի կեղծ տարբերակն է (contrefaçon): Ոչ մի ոլորտ դրանից զերծ չէ` հագուստի, կաշվե իրերի, օծանելիքի, խնամքի պարագաների և տնտեսական ապրանքների ընտրանին գնալով լայնանում է: Մեր ֆրանսիացի, ֆրանկոֆոն և եվրոպացի բիզնես գործընկերները պատրաստ են ներդնել և համագործակցել` Հայաստան արտահանելով իրենց արտադրանքն ու փորձագիտությունը, նույն կամ ավելի ձեռնտու պայմաններով, քան թուրքականն է: Այդ ապրանքների մուտքը Հայաստան ավելի դյուրին դարձնելու և դրանցով թուրքական արտադրանքը փոխարինելու նպատակով, մեր առևտրաարդյունաբերական պալատներն առաջարկում են մեր բարեկամ երկրներից ներմուծվող ապրանքների համար ապահովել մաքսատուրքերի իջեցում, իսկ Թուրքիայից ներկրվող ապրանքի մաքսատուրքի բարձրացում: Մենք ջերմագին ողջունում ենք այն հայկական կազմակերպությունների նախաձեռնությունը, ովքեր արդեն իսկ բացառել են թուրքական ապրանքի ներմուծումն ու վաճառքը: Մեր կառույցները բոլոր այն հայկական ընկերությունների տրամադրության տակ են, որոնք ցանկանում են Եվրոպայից արտադրանքը ներմուծել, այդպիսով զգալի սահմանափակելով թուրքական արտադրանքի ներմուծումը Հայաստան: Մեր շնորհակալությունն ենք հայտնում Սաուդյան Արաբիային, որը թուրք-ադրբեջանական հարձակումից միանգամից հետո ամբողջական էմբարգո դրեց թուրքական ապրանքների ներմուծման վրա: Դրանք կազմում էին 3.5 միլիարդ դոլար տարեկան շրջանառություն: Այս որոշումից հետո թուրքական լիրան 20 տոկոսով արժեզրկվեց»: