Վերջին շրջանում «Ժառանգություն»-ը միգուցե մեկ անձի պատճառով շեղվել է իր ճանապարհից. դադարեցնում եմ իմ անդամակցությունը. Մերի Մաթևոսյան

Վերջին շրջանում «Ժառանգություն»-ը միգուցե մեկ անձի պատճառով շեղվել է իր ճանապարհից. դադարեցնում եմ իմ անդամակցությունը. Մերի Մաթևոսյան

14 տարի է ինչ «Ժառանգություն» կուսակցության անդամ եմ, վերջին մեկ տարում նաև վարչության անդամ ընթացքում շատ վայրիվերումներ են եղել, ես երբեք չեմ փորձել դավաճանել կուսակցական և սեփական սկզբունքներս, միշտ փորձել եմ քննադատությամբ շտկել սխալները՝ որքան հնարավոր է եղել, այո՛ ես հպարտ եմ, որ եղել եմ մի թիմի անդամ, որն իմ ու շատ ընկերներիս ընտանիքն է եղել, ես անցել եմ շատ մեծ քաղաքական դպրոց, որի մասին երբևէ շատերը կերազեին, բայց շատ մեծ ցավով եմ նշում, որ վերջին շրջանում «Ժառանգություն» կուսակցությունը որոշ բարձրաստիճան ղեկավար մարմինների կամ միգուցե մեկ անձի պատճառով շեղվել է իր ճանապարհից, անտեսվել է իմ և շատերիս կարծիքները, արհամարել և անցել են մեր սկզբունքների վրայով, այն էլ հիմա՝ այս օրհասական պահին ես ինձ դավաճան կզգամ, եթե շարունակեմ մնալ կուսակցական և վարչության անդամ։ Ես ու իմ շատ ընկերներ եղել ենք այս կուսակցության հիմնաքարերից, բայց իմ անձը ամենինչից վեր է, և ես դադարեցնում եմ իմ անդամակցությունը։ Մնաք բարով։ https://www.facebook.com/mimi.meri.matevosyan/posts/10213617898600019