Դատավորները որոշել են իշխող խմբակցությունից կախում չունենալ. մանրամասներ ներքին իրավիճակից. «Ժողովուրդ»

Դատավորները որոշել են իշխող խմբակցությունից կախում չունենալ. մանրամասներ ներքին իրավիճակից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես գրել էինք, Բարձրագույն դատական խորհուրդը երեկ որոշում է կայացրել որպես Վճռաբեկ դատարանի նախագահ առաջադրել Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը, որը նախկին դատախազ Զելիմ Թադևոսյանի դուստրն է, որը հանդիսացել է 2008 թվականի «Մարտի 1»-ի մի շարք գործերով մեղադրող դատախազը: Սակայն վերջինս դեռ պետք է արժանանա ՀՀ ԱԺ-ի հավանությանը: «Ժողովուրդ» օրաթերթին ներքին իրավիճակից մանրամասներ են հայտնի դարձել: Նկատենք՝ երեք դատավորներ՝ Արսեն Մկրտչյանը, Արգիշտի Ղազարյանն ու Արսեն Գրիգորյանը, որոնք ցանկություն էին հայտնել Վճռաբեկ դատարան գնալ որպես դատավոր, ներքին քննարկումներ են ունեցել և հասկացել, որ Ազգային ժողովի իշխող ուժի կողմից ընտրվելու պարագայում իրենք, այսպես ասած, պարտավորություններ են ունենալու հենց իշխող ուժի հանդեպ: Այսինքն՝ հետագայում իշխող խմբակցության պատգամավորները կարող են այդ դատավորներից պահանջել մեղմ վերաբերվել իրենց հետ կապվող քրեական գործերի առնչությամբ, և ստացվում է՝ անկախ դատավորները Վճռաբեկ գնալու պարագայում ԱԺ-ից կախված կլինեն ու, հետևաբար, կողմնակալ: Եվ այս պարագայում նրանցից շատերը ասել են, որ չեն ցանկանում առաջադրվել որպես Վճռաբեկ դատարանի դատավոր: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: