Apple-ը ներկայացրել է 5G աջակցությամբ նոր iPhone-ներ

Apple-ը ներկայացրել է 5G աջակցությամբ նոր iPhone-ներ

Apple ընկերությունը Կուպերտինոյում կայացած շնորհանդեսին ներկայացրել է նոր iPhone 12-ը: Գիծը ներառում է նաև երկու այլ սմարթֆոն՝ iPhone 12 mini և iPhone 12 Pro Max: Ինչպես և սպասվում էր, մոդելի հիմնական առանձնահատկություններից մեկը 5G անլար ցանցերի աջակցությունն է: Սմարթֆոնը ստացել է OLED դիսփլեյ և նոր Ceramic Shield ապակու գերամուր պաշտպանություն: Այն նաև 11%-ով ավելի բարակ է, 15%-ով ավելի փոքր և ավելի թեթև է նախորդ տարբերակներից: Գաջեթի դիզայնը հարթ եզրերի պատճառով հիշեցնում է iPhone 4-ը և iPhone 5-ը, ինչպես նաև iPad-ի ներկայիս սերունդը: Էկրանների անկյունագծերը 5,4, 6,1 և 6,7 դյույմ է: IPhone 12-ը, ինչպես իր նախորդը, կունենա կրկնակի տեսախցիկ: Իր հերթին, iPhone 12 Pro Max-ը հագեցած կլինի նաև երրորդ տեսախցիկով՝ հեռուստաֆոտո նկարահանումների համար: Apple-ը հայտնել է նաև Smart HDR 3 նոր գործառույթի մասին, որը թույլ է տալիս նկարահանել լույսի աղբյուրին հակառակ: Հաղորդվում է նաև, որ նորացված տեսախցիկում կբարելավվի գիշերային նկարահանման ռեժիմը: Բացի այդ, սմարթֆոնները կունենան նոր Apple ProRAW ռեժիմ, որն ավելի մեծ հնարավորություններ է տրամադրում լուսանկարների պրոֆեսիոնալ մշակման համար: IPhone 12 և iPhone 12 mini նոր մոդելները հասանելի կլինեն հինգ գույնով՝ սև, սպիտակ, կարմիր, կանաչ և կապույտ: IPhone 12 Max Pro գծի թոփ տարբերակի գաջեթները ներկայացված են չորս գույնով՝ արծաթագույն, սև, ոսկեգույն և կապույտ: