Վրաստանն ինձ չզարմացրեց. Կապառոս

Վրաստանն ինձ չզարմացրեց. Կապառոս

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը զարմացած չէ վրացիների խաղով: Ազգերի լիգայի երրորդ տուրի Հայաստան-Վրաստան (2:2) խաղից հետո այս մասին հայտնել է Կապառոսը: «Հիմնականում հավասար պայքար էր ծավալվում խաղադաշտում: Մենք վատ չսկսեցինք հանդիպումը, թեպետ մրցակիցը ևս գոլային պահեր շատ ունեցավ: Վրաստանի ընտրանին շատ լավ թիմ և ուժեղ ֆուտբոլիստներ ունի: Վրաստանն ինձ չզարմացրեց»,-ասել է նա: Խոսելով խաղակեսերի մասին` իսպանացի մասնագետը շեշտեց, որ երկրորդ կեսում մրցակիցը ավելի քիչ գոլային պահեր ստեղծեց, բայց երկու անգամ էլ գրավեց դարպասը: Ֆուտբոլի Ազգերի լիգայի երրորդ տուրում Հայաստանի ընտրանին 2:2 ավարտեց հանդիպումը Վրաստանի դեմ: Հաջորդ հանդիպումը հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 14-ին` արտագնա խաղում մրցելով Էստոնիայի դեմ: