Հայաստանի հավաքականի հայտացուցակը Վրաստանի դեմ խաղում

Հայաստանի հավաքականի հայտացուցակը Վրաստանի դեմ խաղում

Հայտնի են Հայաստանի ազգային հավաքականի խաղային համարները Վրաստանի դեմ խաղում։ Վնասվածքի պատճառով հայտացուցակից բացակայում է Գևորգ Ղազարյանը, ով, ամենայն հավանականությամբ, կհասցնի վերականգնվել մինչև Էստոնիայի ընտրանու դեմ հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ ֆեյսբուքյան էջից։ Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 11-ին մրցելու է Վրաստանի հավաքականի հետ։ Խաղը կայանալու է Լեհաստանի Տիխի քաղաքում։