Ֆեյսբուքի ղեկավարությունը Ադրբեջանի իշխանությունների հետ կապ ունեցող հազարավոր կեղծ էջեր է ջնջել

Ֆեյսբուքի ղեկավարությունը Ադրբեջանի իշխանությունների հետ կապ ունեցող հազարավոր կեղծ էջեր է ջնջել

Ավելի քան մեկ տարի տևած հետաքննության արդյունքում Ֆեյսբուքը ջնջել է Ադրբեջանի իշխանությունների հետ կապ ունեցող հազարավոր կեղծ օգտահաշիվներ և էջեր, որոնց թիրախը Ադրբեջանի ընդդիմությունն ու հայ-ադրբեջանական հարաբերություններն են եղել։ Ֆեյսբուքի անվտանգության քաղաքականության բաժնի ղեկավար Նաթանիել Գլեյչերի խոսքով՝ կեղծ օգտատերերի գործառույթը ադրբեջանական և միջազգային լրատվամիջոցներում մեկնաբանություններ տեղադրելն էր, որոնք հիմնականում վերաբերում էին ներքին և տարածաշրջանային իրադարձություններին, կառավարության ներկայացուցիչներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը։ Ընդ որում, այդ ամենը ուղեկցվել է Իլհամ Ալիևի և նրա գլխավորած քաղաքական ուժի գովաբանությամբ։