Խափանում է տեղի ունեցել YouTube-ի աշխատանքում

Խափանում է տեղի ունեցել YouTube-ի աշխատանքում

YouTube առցանց տեսահոստինգի օգտատերերը հայտնել են ծառայության աշխատանքում խափանման մասին: Դա հետևում է Downdetector պորտալի տվյալներից, որը հետևում է հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսների աշխատնաքը: Խափանումը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին Երևանի ժամանակով 08:30-ին: Ծառայության օգտատերերն ամենից հաճախ գանգատվում են տեսանյութի դիտման հետ կապված խնդիրներից (80 տոկոս), խափանման մասին տեղեկացրածների 14 տոկոսի մոտ չի աշխատաել YouTube-ի կայքը: Օգտատերերի ևս 5 տոկոսը հայտնել է տեսածառայության օգտահաշիվ մուտքի հետ կապված բարդությունների մասին: Ծառայության աշխատանքում խնդիրներ են դիտվում ամբողջ աշխարհում, այդ թվում ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Գերմանիայում, Թուրքիայում և Ճապոնիայում: Ռուսաստանում YouTube-ի աշխատանքում խափանումների մասին օգտատերերը հայտնել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Վոլգոգրադում և Դոնի Ռոստովում։