Brent նավթի գինը 3 տոկոսով աճում է

Brent նավթի գինը 3 տոկոսով աճում է

Լոնդոնի ICE սակարանում 2020 թվականի դեկտեմբերի մատակարարման Brent մակնիշի նավթի ապառնագրի արժեքը բարձրացել է մեկ բարելի դիմաց մինչեւ 40.5 դոլար, ինչը 3 տոկոսով բարձր է նախորդ առեւտրաշրջանի փակման մակարդակից: Այդ մասին են վկայում առեւտրական հարթակի տվյալները: WTI նավթի գինը բարձրանում է 3.35 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 38.29 դոլար: Ռուսական ռուբլին Մոսկվայի սակարանի արժութային սակարկությունների ընթացքում իջնում է ամերիկյան դոլարի նկատմամբ 0.19 տոկոսով՝ մեկ դոլարի դիմաց մինչեւ 78.35 ռուբլի: Եվրոյի փոխարժեքը աճում է մինչեւ 92.1 ռուբլի, ինչը 0.52 տոկոսով բարձր է նախորդ առեւտրաշրջանի փակման նշագծից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: