Մերժում ենք թուրքական ծագում ունեցող բոլոր ապրանքները. «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ»

Մերժում ենք թուրքական ծագում ունեցող բոլոր ապրանքները. «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ»

Ի նպաստ մեր երկրի անվտանգության և հանուն մեր զինվորի «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ»-ը՝  լինելով ամենախոշոր ոչ պարենային և պարենային ապրանքներ ներմուծողը Հայաստանում, առաջիններից է, ով սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազմի առաջին իսկ պահից հրաժարվել է թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրումից։ Տեղեկացնենք, որ ընկերությունը կտրականապես հրաժարվել է թուրքական ծագման ապրանքանիշերից՝ կասեցնելով բոլոր ներկայիս պատվերները և ներմուծման գործընթացները, իսկ Թուքիայում արտադրվող հանրահայտ ամերիկյան և եվրոպական բրենդների հետ ակտիվ աշխատանքներ են տարվում արտադրման երկիրը փոխելու ուղղությամբ: «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ  PROCTER & GAMBLE (Pampers, Tide, Ariel, Fairy, Head & Shoulders, Pantene, Safeguard, Gillette, Always, Discreet, Blend-a-Med, Oral B), COTY (Wellaton, Londacolor, Londatrend, Wellaflex, Shockwaves), DURACELL, ROUST (Russian Standard, Parliament, Green Mark, Talka, Zubrowka), LORADO, REGGIA և այլ հայտնի ապրանքանիշերի պաշտոնական դիստրիբյուտորն է Հայաստանում: Տարիներ շարունակ «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ  նպատակն է լինել լավագույն կազմակերպությունը սպառողների համար և մատակարարել նրանց միայն վստահելի, որակյալ և օրիգինալ ապրանքներ։ #ՀԱՂԹՈՒՄ ԵՆՔ #ԱՌԳԵԲԻԶՆԵՍ #ԳՆԻՐՕՐԻԳԻՆԱԼԸ