Վիվա-ՄՏՍ.  0 դրամ/րոպե սակագին Արցախում

Վիվա-ՄՏՍ. 0 դրամ/րոպե սակագին Արցախում

Վիվա-ՄՏՍ-ն Արցախում գտնվող իր բաժանորդների համար սահմանում է 0 դրամ/րոպե սակագին՝ Վիվա-ՄՏՍ-ի, Արցախի շարժական ու ֆիքսված ցանցերի հեռախոսահամարներին ուղղված զանգերի (մուտքային և ելքային), ինչպես նաև՝ 0 դրամ սակագին՝ SMS (կարճ) հաղորդագրությունների համար: Վիվա-ՄՏՍ-ը նաև հարկ է համարում տեղեկացնել, որ ընկերության ցանցից դեպի Արցախ զանգի 1 րոպեի և SMS (կարճ) հաղորդագրություն ուղարկելու սակագինը նույնպես կկազմի 0 դրամ: Վերը նշված սակագների գործողության ժամկետի մասին կտեղեկացվի հավելյալ: Նշված սակագների կիրառման հնարավորությունը պայմանավորված է Արցախում կապի ոլորտի ծառայությունների՝ մինչև 2021թ. հունվարի 1-ը անվճար գործելու վերաբերյալ հայտարարությամբ: ### Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am «Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com