Brent նավթի գինը հունիսից ի վեր ընկել է բարելի դիմաց 39 դոլարից ցածր մակարդակ

Brent նավթի գինը հունիսից ի վեր ընկել է բարելի դիմաց 39 դոլարից ցածր մակարդակ

Նավթի համաշխարհային գներն ընկել են մոտավորապես 4,8 տոկոսով, հետեւում Է սակարկությունների տվյալներից: Այսպես, Երեւանի ժամանակով 14:22-ի դրությամբ Brent մակնիշի հյուսիսծովյան նավթախառնուրդը դեկտեմբերի մատակարարումներից Էժանացել Է 4,76 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 38,98 դոլար: WTI-ի նոյեմբերյան ֆյուչերսները դրա հետ մեկտեղ նվազել են 4,86 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 36,84 դոլար: Փորձագետները գնանշումների տատանումները կապում են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա տիկնոջ՝ Մելանյայի մոտ կորոնավիրուս հայտնաբերելու հետ: Բացի այդ, շուկայի վրա ճնշում Է գործադրում COVID-19-ի երկրորդ ալիքը, որը ռիսկեր Է ստեղծում տնտեսության համար եւ, համապատասխանաբար, հումքի պահանջարկի վրա, հաաղորդել Է ՌԻԱ Նովոստին: