Պետք է խուսափենք սոցցանցերում չճշտված տեղեկությունների տարածումից. Միքայել Զոլյան

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծն է: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը համոզված է, որ մենք հաղթելու ենք. «Քանի որ մենք պաշտպանում ենք մեր ազատությունը, մեր անկախությունը, մեր ապագան, իսկ մեր հակառակորդները պաշտպանում են Ալիևների կլանի գողացած միլիոնները, թանկարժեք դղյակները, օֆշորային հաշիվները»: Նա կարևորեց հանգստությունը, էմոցիաներին չտրվելը. «Օրինակ` պետք է խուսափենք սոցցանցերում չճշտված տեղեկությունների տարածումից: Պետք է լինենք հանգիստ, զուսպ և հավասարակշռված»:   Մանրամասն՝ տեսանյութում: