Խարկովի մերձակայքում ինքնաթիռ է կործանվել․ զոհվել է 22 մարդ

Խարկովի մերձակայքում ինքնաթիռ է կործանվել․ զոհվել է 22 մարդ

Ուրբաթ, սեպտեմբերի 25-ի երեկոյան, Խարկովի մոտակայքում ինքնաթիռ է կորանվել: Ենթադրաբար, դա ռազմական տրանսպորտային Ան-26 է: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ աղետը տեղի է ունեցել Չուգուևի մոտակայքում: Վթարի վայրում հրդեհ է բռնկվել, աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները: Այս պահին հրդեհը մասամբ վերացվել է: Խարկովի շրջանի Ազգային ոստիկանությունից հաստատել են, որ ինքնաթիռը կործանվել է Կիև-Խարկով ճանապարհի 530-րդ կմ-ի վրա: Հաղորդվում է, որ ինքնաթիռն ընկել է զորամասի օդակայանից 2 կմ հեռավորության վրա: Ուկրաինայի ՆԳՆ-ից հաղորդել են, որ ինքնաթիռում, հնարավոր է, գտնվել է 24 մարդ, որոնցից 22-ը զոհվել է 22:00-ի դրությամբ: https://www.youtube.com/watch?time_continue=2&v=W4G-klsxxaM&feature=emb_logo