Նման խայտառակ արարքից տուժում են միայն ուսանողները․ Վարչապետի խորհրդականը՝ ՀՊՏՀ-ում հայտարարված դասադուլի մասին

Նման խայտառակ արարքից տուժում են միայն ուսանողները․ Վարչապետի խորհրդականը՝ ՀՊՏՀ-ում հայտարարված դասադուլի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՊՏՀ-ում մանկավարժների հայտարարած դասադուլին ու գրել․ ՀՊՏՀ “մանկավարժների” քայլը անընդունելի է։ Կրթությունը երբեք չպետք է խաթարվի որևէ վարչական, քաղաքական կամ այլ գործընթացի հետևանքով։ Որակյալ կրթություն տալը մանկավարժի առաքելությունն է, որը չպետք է կախված լինի բուհի կամ երկրի ղեկավարությունից։ Նման խայտառակ արարքից տուժում են միայն ուսանողները, ՀՊՏՀ խորհրդի առաջիկա նիստում պատրաստվում եմ քննարկման առարկա դարձնել այս խնդիրը։Ամեն դեպքում, կոչ եմ անում դասախոսներին, ցուցաբերել խոհեմություն՝ գիտակցելով, որ իրենց կոչումը սերունդներ կրթելն է՝ անցյալում, ներկայում և ապագայում։ https://www.facebook.com/photo.php?fbid=3574011739379926&set=a.237411703039963&type=3