Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է մի շարք բուժաշխատողների և ԱՆ պաշտոնատար անձանց

Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է մի շարք բուժաշխատողների և ԱՆ պաշտոնատար անձանց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար վարչապետի հուշամեդալով պարգևատրելով մի շարք բուժաշխատողների և ԱՆ պաշտոնատար անձանց: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը` 1. Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրել. Մհեր ԴԱՎԻԴՅԱՆՑԻՆ – «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Վարդան ԱՎԱԳՅԱՆԻՆ – «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ – «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ ԲԱԼՅԱՆԻՆ – «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Հայկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ – «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ – «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նունե ԷՎԻՆՅԱՆԻՆ – «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրեն Աստղիկ ԲԵՅԲՈՒՏՅԱՆԻՆ – «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրեն Արեն ԲԱԲԼՈՒՄՅԱՆԻՆ – Հերացու թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի տնօրեն Արամայիս ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ – «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն ԲԱԲԱԿԵԽՅԱՆԻՆ – Դիլիջանի «Իռ-Վինգ» ՍՊԸ-ի տնօրեն Միքայել ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ – «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ-ի ընդունարանի բաժնի ղեկավար Վարդուհի ՍԻՍԱԿՅԱՆԻՆ – «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Անդրանիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ – «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Անդրանիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ – «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ – «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Անահիտ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ – ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա ՆԱՆՈՒՇՅԱՆԻՆ – ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Շավարշ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ – ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ – ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լուսինե ՔՈՉԱՐՅԱՆԻՆ – ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Գայանե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ – Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալի ռեանիմացիայի ծառայության ղեկավար»: