Քոչարյանը թույն ու թարախ է տարածում․ նա և որոշ ուժեր Ադրբեջանի դաշնակիցն են

Թեժ աշուն չի լինելու: Հայաստանի ներքաղաքական կյանքում նախադրյալներ չկան ակտիվացման համար: Քրեական տարրերի քաղաքական ակտիվացում է նկատվում, ինչը հստակ ենթատեքստ ունի. քրեական պատասխանատվությունից խուսափելու լավագույն ձևը քաղհալածյալ դառնալն է, այդպես հեշտ է պաշտպանվելը: Եվ երկրորդը՝ շպիոնների պարագան է: Հայաստանում հինգերորդ շարասյուն կա, որն անընդհատ Ռուսաստանը ցնցում է: Այս մասին «Առաջին լրատական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Քաղաքագետի դիտարկմամբ՝ ԱԱԾ-ն լյուստրացիայի ճանապարհ է բռնել, և դա շատ կարևոր է: Նրա խոսքով՝ ցավալի է, որ, ըստ «Դոսյեյի» հրապարակման,  ռուսական ծառայությունը ամենամեծ հաջողությունն ունի Հայաստանում: Քաղաքապետի դիտարկմամբ՝ այսօր ակտիվացած ուժերի եռյակը ընդդիմություն չէ, այդ եռյակում հակապետական ուժեր են. «ՀՀԿ-ն տակից միացած է նրանց, էլ ո՞վ է ֆինանսավորում: ՀՀԿ-ն քայքայված է. ղեկավարները մաֆիոզ են, բայց այնտեղ կան շատ նորմալ մարդիկ, նրանք կողքի են կանգնել: Եթե իշխանությունը հայտարարեր, որ պարագլուխները պատժվելու են օրենքի խստությամբ, իսկ մյուսների նկատմամբ համաներում է լինելու՝ վնասի փոխհատուցմամբ, այս իրավիճակը չէր ստեղծվի: ՀՀԿ-ն քայքայված է, բայց կլանը այժմ միասնական է, այս հեղափոխությունը երկու պարագլուխներին միացրեց, մինչ այդ իրար հոշոտում էին, երկու նախագահները նույնիսկ խորշում էին հանդիպել»: Անդրադառնալով դիտարկմանը, որ երկրորդ նախագահը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարություններ արեց, նաև մեղադրեց Արցախի իշխանությանը Հայաստանի իշխանությանը ենթարկվելու մեջ, Լևոն Շիրինյանն ընդգծեց. «Նա պառակտում է, թույն ու թարախ է տարածում, որ ինքը քաղաքական դառնա, մոռանում է, որ քրեական հանցագործության համար մեղադրանք կա իր վրա և պատասխանատվության պետք է ենթարկվի»: Ալիևն օգտվելով դրանից՝ հայտարարում է, որ հայկական կողմը բանակցությունները տապալելու եզրին է: Այս դիտարկմանն ի պատասխան՝ քաղաքագետը նշեց. «Այստեղ Քոչարյանն ու Ալիևը դաշնակիցներ են, ինչպես 20թ. հայ բոլշևիկները. թուրքը, ռուս բոլշևիկը և հայ բոլշևիկը կռվում էին Հայաստանի Հանրապետության դեմ: Սրանք դաշնակիցներ չե՞ն: ԲՀԿ այն հայտնի «դերասանուհին» չի՞ հայտարարել, որ Հայաստանն այս պատերազմի պարագայում կջախջախվի, աղետ կլինի, նայեք ադրբեջանական կայքէջերը՝ «կայֆի» մեջ են: Այսինքն՝ սրանք դաշնակիցներ են, հայրենիք չունեն: Հայրենիք ունեցողներն այսպես երկիր չեն կեղեքում»: Լևոն Շիրինյանի դիտարկմամբ՝ հակապետական ուժերի ստրատեգիան հետևյալն է՝ Հայաստանը պահել պերմանենտ ճնշման տակ, որպեսզի հեղափոխությունը տապալվի, իշխանությունը չկարողանա խոստումները կատարել. «Վերափոխումների համար կայունություն է անհրաժեշտ: Մոսկվան, Ադրբեջանը, ներքին գողապետությունը փորձում են կայունություն թույլ չտալ: Մանրամասները՝ տեսանյութում: