Գիտնականները պարզել են, թե ինչպես է սթրեսը քայքայում ոսկրերը

Գիտնականները պարզել են, թե ինչպես է սթրեսը քայքայում ոսկրերը

Չինացի մի խումբ գիտնականներ ուսումնասիրել են քրոնիկ սթրեսի և կոտրվածքների հավանականության մեծացման միջև կապը: Մասնագետները երկու փորձ են անցկացրել. առաջինի ընթացքում կամավորներին խնդրել են աշխատել տիեզերակայան հիշեցնող փակ տարածքում և պայմաններում: Երկրորդ փորձն արվել է լաբորատոր մկների վրա: Ինչպես պարզվեց, մշտական սթրեսից ոսկորները հանքանյութեր են կորցնում: Դրանում մեծ դեր է խաղում սոմատոստատին հորմոնը, որը նվազեցնում է սոմատոտրոպին հորմոնի սինթեզը: