Իդեալական բանջարեղենի ցանկը նիհարել ցանկացողների համար

Իդեալական բանջարեղենի ցանկը նիհարել ցանկացողների համար

Սննդաբան Նատալյա Պուգաչովան թվարկել է բանջարեղենի ցանկը, որոնք նպաստում են նիհարելուն: Նա ասում է, որ առաջինը պետք է ուշադրություն դարձնել տարատեսակ աղցաններին՝ հատկապես հազարի տերևներով, սպանախով և նեխուրով: «Բացի մանրաթելերի, ֆոլաթթուների և ասկորբինաթթուների բարձր պարունակությունից, հազարի տերևների մեջ կա մեծ քանակությամբ կալիում՝ բնական միզամուղ միջոց»,- բացատրեց բժիշկը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին։ Սննդարար նյութերը հեշտ յուրացնելու համար մասնագետը խորհուրդ տվեց աղցանին ավելացնել փոքր քանակությամբ բուսայուղ: Սննդաբանը նիհարել ցանկացողներին խորհուրդ է տվել նաև ուտել ցանկացած տեսակի կաղամբ, վարունգ և բազուկ: Այս մթերքները նպաստում են նորմալ մարսողությանը, կարգավորում նյութափոխանակությունը և քիչ կալորիա են պարունակում: Նա առաջարկեց սննդակարգում ներառել ջերմոգենիկ մթերքներ՝ մարմինը տաքացնող սուր կամ կծու համով բանջարեղեն, այդ թվում՝ կոճապղպեղ, սխտոր, սոխ և ծովաբողկ: «Դրանցից յուրաքանչյուրն ունի իրեն հատուկ օգտակար բաղադրիչներ՝ կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնց մարսողությունը խթանող, հակաբորբոքիչ, հակաօքսիդանտ հատկությունները ազդեցությունը, շատ օգտակար են առողջ ապրելակերպ վարողների համար», - եզրափակել է Պուգաչովան: