«Կովկաս -2020» զորավարժություններին մասնակցում է օտարերկրյա շուրջ 1000  զինծառայող

«Կովկաս -2020» զորավարժություններին մասնակցում է օտարերկրյա շուրջ 1000 զինծառայող

«Կովկաս-2020» զորավարժություններին մասնակցող երկրների պետական դրոշների բարձրացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին Աստրախանի տարածաշրջանի Կապուստին Յարի մարզադաշտում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի Դաշնության ՊՆ տեղեկատվական վարչությանը: Նշվում է, որ միջոցառմանը մասնակցում էին զինծառայողներ Հայաստանից, Բելառուսից, Չինաստանից, Մյանմայից և Պակիստանից: Ընդհանուր առմամբ, այդ երկրներից մինչև 1000 զինծառայողներ կներգրավվեն զորավարժություններում: «Հարավային ռազմական շրջանի կազմավորումների ստորաբաժանումների և զորամասերի անձնակազմը ներգրավված էր Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի անունից», - ասվում է հաղորդագրության մեջ: «Կովկաս -2020» զորավարժությունները կանցկացվի սեպտեմբերի 21-ից 26-ը Ռուսաստանի Դաշնության Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի ղեկավարությամբ Հարավային ռազմական օկրուգի տարածքում: Հայտնի է նաև, որ զորավարժություններին ներգրավվելու են մինչև 250 տանկ, մինչև 450 հետևակի մարտական մեքենաներ և զրահամեքենաներ, մինչև 200 հրետանային համակարգ և բազմաթիվ արձակող հրթիռային համակարգեր: