ԱՄՆ-ում TikTok-ը և WeChat-ը կարգելվեն սեպտեմբերի 20-ից

ԱՄՆ-ում TikTok-ը և WeChat-ը կարգելվեն սեպտեմբերի 20-ից

ԱՄՆ-ում սեպտեմբերի 20-ից հնարավոր չի լինի ներբեռնել չինական TikTok և WeChat սոցցանցերը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Առևտրի նախարարության հայտարարությունը: Գործակալությունը հրաման կարձակի, որով սեպտեմբերի 18-ին արգելվում է ԱՄՆ քաղաքացիներին ներբեռնել WeChat մեսենջերը և TikTok-ը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է վերացնել արգելքը մինչ դրա ուժի մեջ մտնելը սեպտեմբերի 20-ի երեկոյան: