Օրենսդրական երաշխիքներ՝ ներդրողներին. Ինչ նախագիծ է ներկայացրել ԲՀԿ-ական պատգամավորը. «Ժամանակ»

Օրենսդրական երաշխիքներ՝ ներդրողներին. Ինչ նախագիծ է ներկայացրել ԲՀԿ-ական պատգամավորը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը խորհրդարան է ներկայացրել «Ներդրումային ծրագրերի պետական աջակցության մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկում է պետական հատուկ աջակցություն այն տեղական և օտարերկրյա ներդրողների համար, ովքեր պետության հետ համապատասխան պայմանագիր կստորագրեն Հայաստանում ներդրում իրականացնելու մասին: Ըստ նախագծի՝ տեղական ներդրողի համար ներդրման մեկնարկային չափը 2 միլիարդ դրամն է, իսկ օտարերկրյա ներդրողի դեպքում՝ 7 միլիարդը: Նման պայմանագիր կնքելու դեպքում պետությունը ներդրողին կապահովի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների միասնական և դյուրացված լուծումներ՝ հողի նպատակային նշանակության փոփոխություն, շինարարության թույլտվություն, նախագծային փաստաթղթերի հաստատում, անշարժ գույքի, արժեթղթերի և պարտատոմսերի ձեռքբերում, նոր կազմակերպության ստեղծում, գործող կազմակերպության վերակազմակերպում, լիցենզավորում և ՀՀ օրենսդրությամբ ներդրումային ծրագրի իրականացման գործընթացներում անհրաժեշտ այլ գործողություններ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: