Քանյե Ուեսթը միզել է «Գրեմմի»-ի արձանիկի վրա և տեսանկարահանել դա

Քանյե Ուեսթը միզել է «Գրեմմի»-ի արձանիկի վրա և տեսանկարահանել դա

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը միզել է «Գրեմմի»-ի ոսկե արձանիկի վրա և տեսանկարահանել դա: Հոլովակը նա տեղադրել է իր Twitter-օգտահաշվում: Տեսահոլովակում երևում է, որ երգիչը մրցանակը դրել է զուգարանակոնքում: «Հավատացեք, ես կանգ չեմ առնի»,- գրել է հիփ-հոփ կատարողը: Մեկնաբանություններում օգտատերերը խոստովանել են, որ զարմացած են Ուեսթի վերջին գրառումներից և հորդորել են նրան կանգ առնել: Նրանցից ոմանք ծաղրել են ռեփերի ԱՄՆ նախագահ դառնալու մտադրությունը: Ռեփեր Քանյե Ուեսթը Twitter-ի իր միկրոբլոգում մի շարք գրառումներ է տեղադրել, որոնցում իրեն հռչակում է որպես նոր Մովսես և հրաժարվում է նոր երաժշտություն թողարկել, քանի դեռ ընկերությունները, որոնց հետ նա պայմանագրեր է կնքել, չեն ազատել իրեն ստանձնած պարտավորություններից: Նա սոցցանցում է  տեղադրել  նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարը, որը կախված է իր տան պատին: https://www.youtube.com/watch?v=87tL3xPBIAo&feature=youtu.be