Ադրբեջանի գլխավոր հեղինակության ժառանգության շուրջ վիճաբանած գողերին հաշտեցրել են

Ադրբեջանի գլխավոր հեղինակության ժառանգության շուրջ վիճաբանած գողերին հաշտեցրել են

Ադրբեջանի գլխավոր օրենքով գողի՝ Նադիր Սալիֆովի (քրեական շրջանակներում հայտնի է որպես Գուլի) կողմնակիցները, հաշտվել են վերջերս տեղի ունեցած պառակտումից հետո, որի պատճառը շեֆի սպանությունն էր Թուրքիայում: Այս մասին հաղորդում է Prime Crime լրատվական գործակալությունը: Գուլիի մտերիմ 36-ամյա Մահարե Գվարամիային (Մացի) և Դեդ Հասանի գողական ընտանիքի «մինգրելյան» ճյուղի ավագ, 63-ամյա օրենքով գող Մերաբ Մզարելուային (Դույակե) հաշտեցրել է Նամիկ Սալիֆովը (Բակինսկի)՝ զոհված Նադիր Սալիֆովի եղբայրը: Գուլիի կողմնակիցների միջև պառակտման մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 14-ին: Գտնվելով Գուլիի կողքին և մոտ լինելով իշխանությանը՝ Մացին չի ցանկացել այն կիսել Դույակեի հետ: Վերջինս, հակառակորդին վարկաբեկելու համար սկսել է նրա դեմ տրամադրել օրենքով գող Կախա Մաքալաթիային՝ օգտագործելով հնարովի պատրվակ: Տեղեկանալով այդ մասին, Մացին Դույակեին կանչել է հանդիպման, որի ժամանակ նրան ստախոս է անվանել և հարվածել, իսկ հետո այլ հեղինակությունների ներկայությամբ հրապարակայնորեն հայտարարել, որ Դույակեն այլևս գող չէ: Այս տարվա օգոստոսի 19-ին Գուլիին գնդակահարել են թուրքական ռեստորաններից մեկում: Մարդասպանը Խագան Զեյնալովն էր, որը քրեական շրջանակներում հայտնի էր որպես Խան Բակինսկի. նա համարվում էր Գուլիի վստահելի անձանցից մեկը: Սկզբում մարդասպանը Թուրքիայի անվտանգության աշխատակիցներին ասել էր, որ Գուլիին գնդակահարել է անձնական թշնամանքից ելնելով, բայց հետո խոստովանել էր, որ իրեն վարձել են մի քանի միլիոն դոլարով: Սակայն այդ գումարը մարդասպանին չեն վճարել: