Սլովենիայում տեղադրել են Մելանյա Թրամփի նոր արձանը
00:45 | 2020-09-17
Սլովենիայում, Մելանյա Թրամփի հայրենի քաղաքից՝ Սևնիցայից ոչ հեռու, տեղադրել են ԱՄՆ առաջին տիկնոջ բրոնզե արձանը՝ այրված փայտե արձանի փոխարեն, գրում է Euractiv-ը:
Փայտե քանդակը վանդալներն այրել են հուլիսի 4-ին, երբ ամերիկացիները նշում են Անկախության օրը:
Իրական չափի նոր բրոնզե արձանը տեղադրված է 2.8 մետր բարձրությամբ փայտե սյան վրա, ուրվագծից դժվար է ճանաչել առաջին տիկնոջը: Արձանի կողքին տեղեկատվական ցուցանակ կա. «Այս արձանը նվիրված է Մելանյայի հուշարձանի հավերժ հիշատակին, որը կանգնած էր այս տեղում»:
Մելանյա Թրամփը Սլովենիայից ԱՄՆ է ներգաղթել 1990-ականներին: Սևնիցայում նա մատուցողուհի է աշխատել: