Ջո Բայդենը բեմ է բարձրացել և հեռախոսով միացրել «Despacito»-ն

Ջո Բայդենը բեմ է բարձրացել և հեռախոսով միացրել «Despacito»-ն

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, որը Դեմոկրատական կուսակցությունից մասնակցում է 2020-ի ​​նախագահական ընտրարշավին, Ֆլորիդայում հանդիպել է լատինամերիկացի ընտրողների հետ: Նրան բեմ է կանչել պուերտորիկացի երգիչ Լուիս Ֆոնսին, որը Դեդի Յանկիի հետ միասին ձայնագրել է 2017-ի գլխավոր երգը՝ «Despacito»-ն: Երգը քնարական հերոսի իրեն դուր եկած աղջկա հետ սեքսով զբաղվելու ցանկության մասին է: Բայդենը բեմ է բարձրացել, հանել է հեռախոսը և «Կարող եմ միայն մեկ բան ասել» բառերով միացրել «Despacito»-ն: Նախկին փոխնախագահը գլուխը շարժել է երաժշտության տակտով և ժպտալով նայել շուրջը: «Despacito»-ի պատճառով Բայդենին մեղադրել են կարծրատիպային մտածողության մեջ: Սոցցանցերում արդեն նրա մասնակցությամբ ռեմիքսներ են տեղադրվում, որոնցում «Despacito»-ի փոխարեն այլ երգեր են հնչում. օրինակ՝ նույն Դեդի Յանկիի «Gasolina»-ն: Արձագանքել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա Twitter-ում վերահրապարակել է Բայդենի մասնակցությամբ տեսանյութը, որում հնչում է ամերիկյան N.W.A. խմբի «Fuck tha Police» թրեքը: «Իմաստը ո՞րն է»,- հետաքրքրվել է Թրամփը: https://twitter.com/sarahmucha/status/1306026656860196865?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1306026656860196865%7Ctwgr%5Eshare_3&ref_url=https%3A%2F%2Fmeduza.io%2Fshapito%2F2020%2F09%2F16%2Fdzho-bayden-vyshel-na-stsenu-i-vklyuchil-s-telefona-despacito-i-vse-eto-na-vstreche-s-latinoamerikanskimi-izbiratelyami