Ռուս երգչուհու օրգանիզմում տասը տարի շարունակ ավստրալական մակաբույծ է ապրել

Ռուս երգչուհու օրգանիզմում տասը տարի շարունակ ավստրալական մակաբույծ է ապրել

Երգչուհի Անիտա Ցոյը «Էմպատիա Մանուչի» YouTube-շոուի ժամանակ պատմել է, որ տասը տարի շարունակ իր մարմնում ավստրալիական մակաբույծի թրթուր է կրել: Նրա խոսքով, միջատը կծել է իրեն, սկզբում խայթոցի տեղը քոր է եկել, իսկ մի քանի ամիս անց մեջքի վրա այդ տեղում սկսել է թրթուր ձևավորվել: Ցոյն իմացել է, որ այդ միջատը կծում է խոշոր եղջերավոր կենդանիներին և թրթուրներ դնում մաշկի տակ: Մակաբույծին հեռացնելն անհնար էր, քանի որ այն կարող էր հայտնվել արյան մեջ, իսկ օրգանիզմի առանձնահատկությունների պատճառով միջատը ձևավորվել է ավելի երկար, քան կենդանիների մոտ՝ ավելի քան մեկ տասնամյակ: Բժիշկները սպասել են՝ մինչև թրթուրը վերածվի կոշտ բոժոժի: Դրանից հետո հավի ձվի մեծության նորագոյացությունը հեռացրել են: Անիտա Ցոյը միջատը տեղադրել է սպիրտի մեջ և պահում է որպես հուշ: Նրա խոսքով, այն նման է ճանճի: